Պայքարելով աշխատողների և ներգաղթող անձանց իրավուքնների համար
Փոքր ընկերության անհատականացված ուշադրություն և մեծ ընկերության փորձ
Մեր առաքելությունը
Մեր առաքելությունն է ապահովել անհատական և արդյունքի վրա կենտրոնացված իրավական լուծումներ, որոնք արտացոլում են յուրաքանչյուր հաճախորդի յուրահատուկ հանգամանքները։
Մենք գիտակցում ենք, որ ոչ մի գործ չի կրկնվում՝ ուստի ժամանակ ենք հատկացնում ձեր հատուկ կարիքները հասկանալու համար, մշակելով անհատական ռազմավարություն՝ ձեր իրավական խնդիրները ճշգրիտ և հոգատար լուծելու համար։ Անկախ նրանից՝ բարդ ներգաղթային հարցեր ունեք, թե օգնություն եք փնտրում աշխատանքի վայրի խնդիրներով, TUNYAN LAW-ը միշտ ձեր կողքին է՝ ամեն քայլափոխի։
Մեր մոտեցումը
TUNYAN LAW-ում մենք նվիրված ենք բացառիկ տեսակի իրավական ներկայացուցչության, հիմնված ազնվության, թափանցիկության և բաց հաղորդակցության սկզբունքով։
Մեր փաստաբանները մշտապես հետևում են փոփոխվող օրենքներին և իրավական դաշտի միտումներին՝ յուրաքանչյուր գործում տրամադրելու գիտելիքների հիման վրա արդյունավետ խորհրդատվություն։
Մենք հպարտ ենք մեր հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերությունների կառուցմամբ՝ հիմնված վստահության, հարգանքի և միասնական նպատակ ունենալու վրա՝ արդյունքներին հասնելու նպատակով։
Մեր անձնակազմը
Tunyan Law-ում մեր թիմը բաղկացած է փորձառու և նվիրված փաստաբաններից, ովքեր հետևողական են արդարության համար պայքարելու գործում։ Մենք տրամադրում ենք բազմազան փորձառություններ, բազմալեզու հմտություններ և խորը պատկերացում աշխատանքային և ներգաղթային օրենքների վերաբերյալ՝ կիրառելի յուրաքանչյուր գործին։ Հաճախորդակենտրոն մոտեցմամբ մենք ժամանակ ենք հատկացնում ձեզ լսելուն, ռազմավարություն մշակելուն և քրտնաջան աշխատելուն՝ յուրաքանչյուր հաճախորդի համար լավագույն արդյունք ապահովելու համար։ Անկախ նրանից՝ բարդ իրավական մարտահրավերների կամ պարզ խորհրդատվության մասին է խոսքը, մեր թիմը նվիրված է տրամադրելու բացառիկ ծառայություն՝ հիմնված ազնվության, հարգանքի և անշեղ աջակցության վրա։
Գործընկեր | Tunyan Law, APC
ԱՐԹՈՒՐ ԹՈՒՆՅԱՆ
Փաստաբան
Արթուր Թունյանը Tunyan Law, APC-ի գործընկերն է՝ մասնագիտացած ներգաղթի իրավունքի և աշխատանքի հետ կապված դատական գործերով։ Ավելին քան 20 տարվա իրավական փորձառությամբ՝ նա համակարգում է ԱՄՆ ներգաղթի օրենսդրության ոլորտի փորձը՝ միջազգային բիզնեսի և հանրային հատվածի բարեփոխումների ոլորտում արդյունավետ աշխատելու երկար տարիների փորձով։
Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց առաջ Արթուրը երկար տարիներ ներգրավված է եղել ռազմավարական քաղաքականության և իրավական դաշտի բարեփոխումներ նախատեսող նախաձեռնություններ իրագործելով Հայաստանում՝ խորհրդատվություններ տրամադրելով էներգետիկայի, բանկային և ավիացիոն ոլորտներում։ Նա նաև կառավարել և հաջողությամբ ներդրել է ազգային մակարդակի բազմաթիվ էլեկտրոնային կառավարական հանրային-մասնավոր համագործակցության (PPP) ծրագրերով տեղեկատվական ենթակառուցվածքներ։
Արթուրը յուրաքանչյուր գործի մոտենում է ռազմավարական լուծում գտնելու մոտեցմամբ՝ հատկապես երբ խոսքը գնում է իրավական այն մարտահրավերներին, երբ դրանք վերաբերելի են շահագրգիռ կողմերի համար։
Կրթություն
Փաստաբանական Պալատներում հավատարմագրում
Մասնագիտական ասոցիացիաներ
Լեզուներ
Անգլերեն
Ռուսերեն
Հայերեն
Գործընկեր | Tunyan Law, APC
ԼԻԼԻԹ ԹՈՒՆՅԱՆ
Փաստաբան
Լիլիթ Թունյանը Tunyan Law, APC-ի հիմնադիրն է և հանդիսանում է փորձառու իրավաբան՝ աշխատանքային վեճերի, աշխատավարձի և աշխատաժամի խմբային և PAGA հայցերով, ինչպես նաև աշխատանքից ապօրինի ազատման գործերով։ Նա ներկայացնում է Կալիֆորնիայի աշխատողներին բարդ աշխատանքային իրավունքի գործերով և հաջողությամբ կարողացել է վերականգնել է զգալի փոխհատուցումներ աշխատանքի իրավունքների խախտումներից տուժած անձանց համար։
Մինչ իրավական գրասենյակի հիմնադրումը Լիլիթը ավելի քան երկու տասնամյակ աշխատել է որպես կորպորատիվ փաստաբան Հայաստանում՝ ղեկավարելով իրավական թիմեր էներգետիկայի, հեռահաղորդակցության և ֆինանսների ոլորտներում։ Նրա միջազգային փորձը, աշխատանքի նկատմամբ վերաբերունքը և բարձր որակների հանդեպ նվիրվածությունը նրան առանձնացնում են այլոց համեմատ։
Լիլիթը անձամբ առաջնորդում է յուրաքանչյուր հաճախորդի իրավական ուղին՝ տրամադրելով ուղղակի, մանրակրկիտ և շահերի հոգատար ներկայացուցչություն սկզբից մինչև վերջ։
Կրթություն
Փաստաբանական Պալատներում հավատարմագրում
Հայաստանի Փաստաբանների Պալատի լիիրավ անդամ
Մասնագիտական ասոցիացիաներ
Լեզուներ
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈԼՈՐՏՆԵՐ
ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Վստահաբար և հոգատարությամբ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Ձեր իրավունքների պաշտպանություն
Եթե ձեզ անհրաժեշտ է իրավական օգնություն կամ ունեք հարցեր, խնդրում ենք առանց հապաղելու դիմել մեզ։ Մենք այստեղ ենք՝ օգնելու ձեզ հաղթահարել իրավական համակարգի բարդությունները և հասնել ձեր նպատակներին։
Զանգահարեք մեզ այսօր՝ (323) 410-5050 հեռախոսահամարով կամ լրացրեք կապ հաստատելու դիմումը՝ անվճար և գաղտնի խորհրդատվության գրանցվելու համար ձեր աշխատանքային իրավունքի գործով կամ ներգաղթի իրավունքի հարցով գործի անվճար գնահատում կատարելու համար։
Success
Your message successfully sent!
Error (((
Your message successfully sent!